-
11.04.2020|
22:45
Բելառուսում 301 բժիշկ վարակվել է կորոնավիրուսով՝ հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկի հայտարարությունը: Հիվանդ բժիշկների մեծ մասը գրանցվել է Վիտեբսկում և Մինսկում:
-
11.04.2020|
22:44
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է արդեն սեպտեմբերին պատրաստ լինել՝ հայտնում է The Times-ը՝ հղում տալով Օքսֆորդի համալսարանի փորձագետ, պատվաստաբան Սարա Գիլբերտի հայտարարությանը։
-
11.04.2020|
22:43
Արցախի ընտրությունները մեծ կարևորություն ունեն երեք տեսանկյունից՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ գործընթացի տեսանկյուններից՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը.
-
11.04.2020|
22:38
Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի շտապ օգնության ծառայությունում անհետաձգելի դեպքերի խմբի ղեկավար Մարկ Նոյզեն եղել է ֆրանսիական արևելյան քաղաքով անցած կորոնավիրուսի փոթորկի էպիկենտրոնում:
-
11.04.2020|
22:37
Ղազախստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվը հասել է 840-ի: Մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք:
-
11.04.2020|
22:37
Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի վերաբերյալ ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին (ժամը՝ 15։40-ին)։
-
11.04.2020|
22:35
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում Ավագ Ուրբաթի ավանդական՝ Խաչելության երթը Հռոմի Ֆրանցիսկոս Պապը իրականացրել է գրեթե դատարկ հրապարակում: Սովորաբար երթն անցկացվում է Հռոմի կենտրոնում՝ Կոլիզեումի պատերի մոտ, մասնակցում են հազարավոր հավատացյալներ աշխարհի տարբեր երկրներից:
-
11.04.2020|
22:34
Ապրիլի 10-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը:
-
11.04.2020|
22:29
«Եկել ենք այն եզրակացության, որ պետք է արտակարգ դրությունը երկարացվի», - ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
11.04.2020|
18:02
Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը և աշխարհասփյուռ ժողովրդին: